MEMBERSHIP REWARDS

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

ZWILLING J.A. HENCKELS ապրանքանիշը ստեղծվել է դեռևս 1731 թվականին (երկվորյակների նշանի տակ)` «Twin» անվանմամբ, Փիթեր Հենկելսի կողմից, Գերմանական Սոլինգեն քաղաքում: Այսօր ապրանքանիշը ճանաչելի է ողջ աշխարհում իր բարձրորակ և հեղինակավոր արտադրանքներով: ZWILLING J.A. HENCKELS անվանումը ընկերությանը կնքել է Փիթեր Հենկելսի ժառանգ Յոհան Աբրահամ Հենկելսը: Ընկերությունը սպառողին է ներկայացնում խոհանոցային պարագաների և խնամքի միջոցների լայն տեսականի, որն իր մեջ ներառում է տարատեսակ և օրիգինալ մոդելներ: ZWILLING J.A. HENCKELS ընկերության կարգախոսն է` «Հաճախորդի գոհունակությունը մեր հաջողությունն է»: